Հռոմի պապի այցը տաճար՝ առողջության բարելավման նշան
Հասարակություն
18:17 11/04/2025
Աշխարհ

Հռոմի պապի այցը տաճար՝ առողջության բարելավման նշան

Վատիկանի մամուլի գրասենյակը հայտնել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անակնկալ այց է կատարել Սուրբ Պետրոսի տաճար՝ աղոթելու և ընթացող վերականգնողական աշխատանքները տեսնելու համար,որը հստակ նշան է՝ նրա վիճակը բարելավվում է։

88-ամյա պապը, որին իր բուժքույրը անվասայլակով էր տանում և քթի ամրացված խողովակով՝ լրացուցիչ թթվածին  մատակարարելու համար, ապրիլի 10-ին, ժամը 13:00-ից անմիջապես առաջ մտել է տաճար։ 

Վատիկանի մամուլի գրասենյակը ապրիլի 11-ին հայտնել է, որ պապը խնդրել է իր օգնականներին իրեն տանել տաճար՝ աղոթելու, և նրանք դա արել են։

«Նա ուրախ էր աղոթել տաճարում և հանդիպել մարդկանց», - ասել է մամուլի գրասենյակը։

Զբոսաշրջիկները, ուխտավորները և նույնիսկ քահանաները, որոնք ծառայությաան մեջ էին , անակնկալ են եկել։

 Ներկաները լուսանկարներ և տեսանյութեր են արել իրենց հեռախոսներով և հրապարակել դրանք սոցիալական ցանցերում՝ պատկերելով նրան երեխային օրհնելիս և մի փոքրիկ տղայի հետ զրուցելիս և այլն։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հռոմի պապի այցը տաճար՝ առողջության բարելավման նշան